Home » 2011 » Հոկտեմբեր » 10 » "Ռեալը" կփորձի ուժեղանալ Իբրահիմովիչով
07:26
"Ռեալը" կփորձի ուժեղանալ Իբրահիմովիչով
 Ինչպես հայտնում է իտալական հանրահայտ Corriere dello Sport պարբերականը, Մադրիդի "Ռեալը" ցանկանում է ձեռք բերել իտալական "Միլանի" ու Շվեդիայի ազգային ընտրանու առաջատար հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին: Մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով Իբրահիմովիչի հետ աշխատել է իտալական "Ինտերում", Զլաթանին համարում է աշխարհի ուժեղագույն հարձակվողներից մեկը: 
Խոսակցություններ կան, որ պորտուգալացի մարզիչը արդեն դիմել է "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերեսին` ֆուտբոլիստին ձեռք բերելու խնդրանքով: Նշենք, որ Իբրահիմովիչի տրանսֆերային արժեքը գնահատվում է շուրջ 35 միլիոն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 464 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0