Home » 2011 » Հունիս » 17 » "Ռեալը" պատրաստվում է նոր մարզադպրոց բացել Մերձավոր Արևելքում
16:48
"Ռեալը" պատրաստվում է նոր մարզադպրոց բացել Մերձավոր Արևելքում
 Մոտ ապագայում "Արքայական ակումբը" պատրաստվում է նոր մարզադպրոց բացել Մերձավոր Արևելքում: Նշվում է, որ մարզադպրոցը կբացվի Բահրենում: Այս չորեքշաբթի հայտարարվել էր, որ "Ռեալը" համաձայնության է եկել Բահրենի Ֆուտբոլի Ասոցացիայի և Բարեգործական Ֆոնդի հետ նոր մարզադպրոցի կառուցման համար: Այս ձևով մոտ ժամանակներս բացվող ակադեմիան Մերձավոր Արևելքում կլինի թվով չորրորդը: Հարկ է նշել, որ մինչ այդ մարզադպրոց էր կառուցվել Մերձավոր Արևելքի երկրներից Արաբիայում, Իորդանիում և ԱՄԷ-ում: "Արքայական ակումբի" լեգենդ Էմիլիո Բուտրագենիոյի խոսքերով իրենց նպատակն աշխարհի գրեթե բոլոր երկրներում ֆուտբոլի զարգացումն ու տարածումն է:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1