Home » 2012 » Հուլիս » 25 » "Ռեալը" ռուս խաղացողի է գնել
16:47
"Ռեալը" ռուս խաղացողի է գնել
 Ազգությամբ ռուս 17-ամյա ֆուտբոլիստ Սերգեյ Կունդիկը բավական տպավորված է, որ իր ծառայություններով հետաքրքրվում է Մադրիդի "Ռեալը", ավելին` պորտուգալական ԶԼՄ-ները նշում են, թե ռուս ֆուտբոլիստն արդեն նախնական պայմանագիր է կնքել "Արքայական ակումբի" հետ: "Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվել է այդպիսի պայմանագիր կնքել հենց մադրիդյան թիմի հետ, որին երկրպագել եմ մանկուց: Ես ուղղակի չեմ կարող ասել, թե ինչ եմ զգում: Սա նման է երազի, քանի որ երբեք չէի էլ մտածի, որ կարող եմ մի գեղեցիկ օր մարզվել Քրիշտիանու Ռոնալդուի և այլ աստղերի հետ: Ինձ ասել են, որ ես կմարզվեմ 1-ին թիմի հետ, սակայն դեռ կխաղամ "Ռեալի" երիտասարդական թիմում: Ես շատ արագ եզրային հարձակվող եմ, բացի այդ` բավական գոլեր եմ կարողացել խփել կարիերայիս ընթացքում",- ասել է 17-ամյա հարձակվողը, ով 2011թ.-ին չի կարողացել "Սպարտակ" տեղափոխվել:
  Հավելենք, որ 17-ամյա տաղանդի ծառայություններով հետաքրքրվում էին նաև "Տոտենհեմը", "Բավարիան" ու "Ատլետիկոն", սակայն ֆուտբոլիստն ընտրել է Մադրիդի "Ռեալը", որի հետ արդեն 3 տարվա պայմանագիր է կնքել "Արքայական թիմի" ղեկավարության հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 338 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0