Home » 2012 » Հուլիս » 29 » "Ռեալը" Շահինին մեկ մրցաշրջանով "Արսենալին" է զիջել
18:57
"Ռեալը" Շահինին մեկ մրցաշրջանով "Արսենալին" է զիջել
 Մադրիդի "Ռեալը" վերջապես կարողացել է նախնական համաձայնության գալ լոնդոնյան "Արսենալի" հետ, և գալիք 2012/13 մրցաշրջանը "Արքայական ակումբի" թուրք 23-ամյա կիսապաշտպան Նուրի Շահինը կանցկացնի որպես "զինագործների" լիարժեք խաղացող: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` Արսեն Վենգերի գլխավորած թիմը միայն մեկ մրցաշրջանով է վարձակալել թուրք ֆուտբոլիստին, քանի որ "Ռեալի" ղեկավարությունը մտադիր չէ ամբողջությամբ վաճառել խաղացողին: Իհարկե, երկու հայտնի ակումբները նախնական համաձայնության եկել են, սակայն իր խոսքը չի ասել ֆուտբոլիստը, ով ամեն կերպ ցանկանում է մնալ Մադրիդում և դառնալ հիմնական թիմի անփոխարինելի խաղացողը` ապացուցելով Ժոզե Մոուրինյոյին իր կարևորությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 353 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0