Home » 2011 » Հուլիս » 11 » Ռեդնապ. "Հիմար կլինես, եթե "Չելսիում" հաջողության չհասնես"
18:54
Ռեդնապ. "Հիմար կլինես, եթե "Չելսիում" հաջողության չհասնես"
 Լոնդոնյան "Տոտենհեմի" անգլիացի վաստակավոր գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապն այսպես է մեկնաբանել Անդրե Վիլլաշ-Բոաշի՝ Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու լուրը: Ռեդնապի խոսքերը մեջբերում է հանրահայտ Sky Sports լրատվամիջոցը. "Արիստոկրատների" գլխավոր մարզիչ լինելը շատ պատվաբեր գործ է: Բացի մեծ փառքից կարելի է նաև մի լավ վաստակել այդ ակումբում: Մտնում ես հանդերձարան ու ահա քո դիմաց են իսկական հաղթող մարտիկներ՝ Ֆրանկ Լեմպարդ (խմբ. վերջինս Ռեդնապի եղբորորդին է), Ջոն Թերրի ու Դիդյե Դրոգբա: Իրականում շատ դժվար է ցանկացած մարզչի համար տապալվել, երբ քո տրամադրության տակ նման խաղացողներ կան. հենց նման խաղացողներն են մրցանակներ նվաճում, այլ ոչ թե մարզիչները",-լրագրողին ասել է "խթանների" գլխավոր մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 475 | Added by: Hayk | Tags: գլխավոր մարզիչ, Հարրի Ռեդնապ, Չելսի, Լեմպարդ | Rating: 5.0/1
Total comments: 0