Home » 2012 » Փետրվար » 14 » Ռեդնապ. "Սքոուլզին կտանեի ԵՎՐՈ 2012"
16:37
Ռեդնապ. "Սքոուլզին կտանեի ԵՎՐՈ 2012"
 Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը, ով մոտ ժամանակներս ամենայն հավանականությամբ կգլխավոի Անգլիայի ազգային հավաքականը, հայտարարել է, որ "Մանչեսթեր Յունայթեդի" վետերան կիսապաշտպան Փոլ Սքոուլզը դեռևս չի կորցրել իր ֆուտբոլային ունակությունները և կարող է Անգլիայի ազգային հավաքականին օգնել ԵՎՐՈ 2012-ի ժամանակ: Բրիտանացի մասնագետն ասել է. "Եկենք ճիշտ խոսենք. Դուք բոլորդ էլ մեծ հաճույք կստանայիք, եթե հնարավորություն ունենայիք Սքոուլզին դիտել ԵՎՐՈ 2012-ի ժամանակ: Նա հիանալի մարզավիճակ է հավաքել, որը մեծ օգուտ կտա Անգլիայի ազգայինին: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս ով դառնա Անգլիայի ընտրանու մարզիչը, մեծ հաճույքով Սքոուլզին կվերցնի Եվրոպայի առաջնություն: Նա խաղում է այնպես, ինչպես իսպանական զույգը` Չավին և Ինյեստան: Նրանից շատ դժվար է գնդակ խլել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 407 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0