Home » 2011 » Հուլիս » 21 » Ռեդնապը ցանկանում է Ադեբայորին գնել
11:03
Ռեդնապը ցանկանում է Ադեբայորին գնել

Ինչպես հայտնում են անգլիական ԶԼՄ-ները, Լոնդոնի "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հետաքրքրված է "Մանչեսթեր Սիթիի" տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորի ծառայություններով:
"Ես արդեն զրուցել եմ մեր մարզական տնօրեն Դանիել Լևիի հետ: Այդ զրույցից հետո, վստահ չեմ, որ մեզ կհաջողվի համաձայնության գալ "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարության հետ, սակայն մենք կփորձենք բանակցել Ադեբայորի տեղափոխության վերաբերյալ",-Ռեդնապի խոսքերն է մեջբերում Sky Sports լրատվամիջոցը,-"Ես կցանկանայի տեսնել Ադեբայորին մեր թիմի կազմում, քանի որ նա հզոր խաղացող է ու պատահական չէ, որ Մադրիդի "Ռեալը" նույնպես փորձում է ձեռք բերել նրան",-ասել է "խթանների" գլխավոր մարզիչը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 437 | Added by: Hartsat | Tags: ԶԼՄ, Մանչեսթեր Սիթի, խթաններ, Sky Sports, Դանիել Լևի, Ռեալ, Էմանուել Ադեբայոր, Հարի Ռեդնապ, Տոտենհեմ | Rating: 5.0/2
Total comments: 0