Home » 2014 » Հունիս » 3 » Ռեդնապը ցանկանում է իր թիմում տեսնել Լեմպարդին
22:37
Ռեդնապը ցանկանում է իր թիմում տեսնել Լեմպարդին

Անգլիական "ՔՊՌ"-ի մարզիչ Հարի Ռեդնապը Goal.com-ին հայտնել է, որ լոնդոնյան "Չելսին" իզուր է ձեռքից բաց թողնում իր զարմիկին՝ փորձառու կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին: Ըստ Ռեդնապի՝ Լեմպարդը շարունակում է լավ խաղ ցուցադրել և կարող է ևս մեկ մրցաշրջան խաղալ բարձր մակարդակով:

  "Եթե ես լինեի "Չելսիի" մարզիչը, անպայման նրան խաղադաշտ դուրս կբերեի: Ամբողջական երջանկության համար նրան մշտական խաղային պրակտիկա է հարկավոր, հիմնական կազմում խաղալու հնարավորություն: Եթե նա որոշի ԱՄՆ գնալ, որտեղ մրցաշրջանը մարտին է սկսվում, ապա դժվար է հասկանալ, թե ինչով է զբաղվելու նա մինչև մրցաշրջանի մեկնարկը: Կուզեի նրան "ՔՊՌ"-ում տեսնել",- ասել է Հարի Ռեդնապը, ով ֆուտբոլիստի հորեղբայրն է:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 375 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0