Home » 2012 » Հունվար » 16 » Ռեմին մեծ նպատակներ ունի
21:24
Ռեմին մեծ նպատակներ ունի
 Ֆրանսիական "Մարսելի" երիտասարդ հարձակվող Լորիկ Ռեմին այսօր մեկնաբանել է իր` լոնդոնյան "Տոտենհեմ" տեղափոխվելու մասին բրիտանական ԶԼՄ-ների կողմից տարածված լուրերը: "Ինձ համար շատ հաճելի է, որ մի շարք առաջատար ակումբներ հետաքրքրվում են իմ ծառայություններով, սակայն ես արդեն պայմանավորվել եմ ներկայիս ակումբի ղեկավարության հետ, որ ձմռանը չեմ հեռանալու թիմից: Եթե հեռանամ էլ, ապա հաստատ "Տոտենհեմ" չեմ մեկնի, քանի որ այն միջին մակարդակի թիմ է և ոչնչով առավել չէ Մարսելի "Օլիմպիկից", որտեղ այժմ խաղում եմ",- խաղացողի խոսքերը մեջբերել է հանրահայտ France Football հանդեսը: 
Հիշեցնենք, որ նախկինում նշվում էր, թե իբր "Տոտենհեմը" 24-ամյա ֆրանսիացու համար պատրաստ է վճարել մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 391 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0