Home » 2011 » Դեկտեմբեր » 26 » Ռեյեսի ծառայություններով հետաքրքրված են միանգամից 5 ակումբներ
18:43
Ռեյեսի ծառայություններով հետաքրքրված են միանգամից 5 ակումբներ
 Մադրիդի "Ատլետիկոյի" 27-ամյա իսպանացի եզրային կիսապաշտպան Խոսե Անտոնիո Ռեյեսի գործակալ Մարիանո Ագիլարը հայտարարել է, որ Ռեյեսը դեռ չի որոշել, թե որտեղ է շարունակելու ֆուտբոլային կարիերան: Չի բացառվում, որ իսպանացին կարիերան շարունակի հենց Մադրիդի "Ատլետիկոյում" էլ: Մադրիդյան հեղինակավոր Marca հանդեսը մեջբերում է Ագիլարի խոսքերը. "Ռեյեսը հիանալի ֆուտբոլիստ է: Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ, սակայն ներկայիս դրությամբ մեզ հետ կապ են հաստատել արդեն 5 ակումբներ: Չնայած դրան` մենք չենք փորձելու առևտուր անել նրանց հետ` Ռեյեսի տրանսֆերի հարցի հետ կապված: Կսպասենք ևս մի քանի շաբաթ, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 412 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0