Home » 2013 » Մարտ » 31 » "Ռեյնջերսը" կարողացել է հաջողության հասնել
10:15
"Ռեյնջերսը" կարողացել է հաջողության հասնել
 Շոտլանդական "Ռեյնջերսը" երեկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով էր ավարտել "Մոնտրոուզի" դեմ խաղը, որը կայանում էր Շոտլանդական 4-րդ դիվիզիոնի հերթական տուրի շրջանակում: Այսպիսով՝ երբեմնի փառավոր ակումբը արդեն երկու տուր առաջ ապահովել է չեմպիոնական կոչումը և հաջորդ տարվանից հանդես կգա 3-րդ դիվիզիոնում: Հետաքրքիր է, որ 2012թ.-ի սկզբին թիմը տրվել էր ներքին կառավարման, քանի որ "Ռեյնջերսի" ղեկավարությունը այդպես էլ չէր կարողացել լիովին մարել շուրջ 50 մլն ֆունտ կազմող պարտքը: Բացի այդ թիմը տեղափոխվել էր շոտլանդական ցածրագույն դիվիզիոն՝ հանգիստ թողնելով իր մրցակից "Սելտիկին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 358 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0