Home » 2011 » Հոկտեմբեր » 17 » Ռիոն "Տոտենհեմ" չի տեղափոխվի
06:47
Ռիոն "Տոտենհեմ" չի տեղափոխվի
Լոնդոնյան "Տոտենհեմի" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը բացառել է Անգլիայի ազգային հավաքականի և "Մանչեսթեր Յունայթեդի" առաջատար պաշտպան Ռիո Ֆերդինանդի "Տոտենհեմ" տեղափոխվելու տարբերակը: "Ճիշտն ասած, նման տրանսֆերի մասին նույնիսկ չեմ էլ մտածել: Ես հիշում եմ, թի ինչպես Ռիոն եկավ "Վեստ Հեմ": Այն ժամանակ նա լրիվ երիտասարդ էր: Ես միշտ շատ եմ հարգել նրան և որպես ֆուտբոլիստ, և որպես անհատականություն: Ամեն դեպքում չեմ կարծում, որ Ֆերդինանդը կցանկանա հեռանալ "Յունայթեդից",-ասել է մարզիչը և հավելել,-իմ թիմի պաշտպանությունը շատ շուտ է թարմացվում: Այստեղ հանդես են գալիս հիանալի խաղացողներ, որոնց փոխարինելու կարիք չեմ տեսնում: Դոուսոն, Քինգ, Գալլաս, Քաբուլ, Բասսոնգ... սրանք 5 բարձրակարգ պաշտպաններ են, որոնք կարող են հանդես գալ ցանկացած գրանդ ակումբում",-Ռեդնապի խոսքերը մեջբերել է հանրահայտ Goal.com կայքը:
Հավելենք, որ վերջերս լուրեր էին տարածվել, թե իբր Ֆերդինանդը դժգոհ է "Յունայթեդում" ունեցած իր կարգավիճակից և պատրաստվում է լքել "սատանայական" ակումբը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0