Home » 2012 » Ապրիլ » 11 » Ռիվալդոն լողանում է ընկերների բնակարանում
20:05
Ռիվալդոն լողանում է ընկերների բնակարանում
 Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռիվալդոն, ով այժմ խաղում է Աֆրիկա մայրցամաքի Անգոլայի առաջնության "Կաբուսկորպ" ակումբում, այսօր հայտարարել է, որ գտնվում է շատ վատ կենցաղային վիճակում: Բրազիլացի 39-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ թեև ապրում է համեմատաբար բարի համբավ ունեցող Տատալոնա թաղամասում, այնուամենայնիվ ամեն օր ինչ-որ խնդրի է հանդիպում: "Ես չեմ կարողանում լողանալ իմ բնակարանում, քանի որ վաղուց ջուր չկա: Այդ կարիքը ես հոգում են իմ ընկերների բնակարանում: Ֆուտբոլային առումով ամեն բան հիանալի է, սակայն կեցությունն այստեղ շատ բարդ է",- ասել է Ռիվալդոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 484 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0