Home » 2012 » Հունվար » 31 » Ռոման Բերեզովսկին փոխում է իր թիմը
13:25
Ռոման Բերեզովսկին փոխում է իր թիմը
 Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական "Խիմկիի" անփոխարինելի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով ցանկանում էր ավարտել ֆուտբոլային կարիերան, շատ մոտ է Մոսկվայի "Դինամոյի" հետ պայմանագիր կնքելուն: Արդեն այսօր հայտնի է դարձել, որ փորձառու դարպասապահը երեկ երեկոյան ժամանել է Մոսկվա` մոսկովյան ակումբի հետ պայմանագրի մանրապասները քննարկելու նպատակով:
     Նշենք, որ Բերեզովսկու ներկայիս թիմը` "Խիմկին", ներկայումս Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում, սակայն Բերեզովսկին լքել է առաջին դիվիզիոնում ելույթ ունեցող թիմի ճամբարը` "Դինամոյի" հետ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով: Իսկ ահա "Դինամոյում" Բերեզովսկին պետք է փոխարինի 25-ամյա Անտոն Շունինին, ով ծանր վնասվածք է ստացել և առաջիկա ամիսներին չի կարող դուրս գալ ասպարեզ:
   Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկին "Դինամոյում" հանդես գալու փորձ ունի. 2002/2005թթ. Ռոմանը 90-ից ավել հանդիպում է անցկացրել մայրաքաղաքային թիմի կազմում, որից հետո տեղափոխվել է "Խիմկի":
    Հավելենք, որ "Դինամոն" ներկայումս հաջող է հանդես գալիս Ռուսաստանի "Պրեմիեր լիգայում". թիմը 58 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 488 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0