Home » 2011 » Հուլիս » 15 » "Ռոման" գտել է Ռիսեի փոխարինողին
09:48
"Ռոման" գտել է Ռիսեի փոխարինողին
Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, հռոմեկան "Ռոման" շուտով կարող է պայմանագիր ստորագրել արգենտինացի եզրային պաշտպան 32-ամյա Գաբրիել Հայնցեի հետ, ում վերջին ակումբը եղել է Մարսելի "Օլիմպիկը", որտեղից նա հեռացել է ազատ խաղացողի կարգավիճակով։ Երկու կողմերի միջև բանակցություններն արդեն վերջնական փուլում են և մոտ օրերս հնարավոր է հայտարարվի համաձայնագիր ստորագրելու մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Մադրիդի "Ռեալի" նախկին պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև ռուսական "Լոկոմոտիվը"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, Լոկոմոտիվ, իտալական ԶԼՄ-ներ, Գաբրիել Հայնցե, Մարսելի Օլիմպիկ, ազատ խաղացողի կարգավիճակ, 32-ամյա | Rating: 5.0/1
Total comments: 0