Home » 2012 » Հուլիս » 26 » "Ռոման" շարունակո՞ւմ է համալրվել
09:04
"Ռոման" շարունակո՞ւմ է համալրվել
 Իտալական "Ռոման" շարունակում է համալրվել նորանոր խաղացողներով: Ժամեր առաջ էր թիմը գնել 21-ամյա իտալացի կենտրոնական հարձակվող Մաթիա Դեստրոյին, իսկ այժմ հռոմեացիներն արդեն բանակցություններ են վարում պորտուգալական "Բենֆիկայի" հետ վերջինիս 23-ամյա բելգիացի եզրային կիսապաշտպան Ակսել Վիտցելի վերաբերյալ: Հռոմեական ակումբը խաղացողին գնահատել է շուրջ 20 մլն եվրո, մինչդեռ պորտուգալական կողմը չի պատրաստվում զիջել և պնդում է, որ ներկա պահին բելգիացին արժե մոտ 30-35 մլն եվրո. եթե "Ռոման" ցանկանում է գնել խաղացողին, ապա պետք է վճարի:
  Թե ինչպիսի շարունակություն կունենա այս տրանսֆերային արկածը, մնում է միայն գուշակել. այդ մասին կհայտնենք հետագայում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 330 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0