Home » 2012 » Հունվար » 12 » Ռոնալդինյոն "Ֆլամենգոյին" վերջնագիր է ներկայացրել
17:50
Ռոնալդինյոն "Ֆլամենգոյին" վերջնագիր է ներկայացրել
 Բրազիլական հեղինակավոր Globoesporte լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" և իտալական "Միլանի" տաղանդավոր հարձակվող Ռոնալդինյոն, ով այժմ հանդես է գալիս "Ֆլամենգոյի" կազմում, հայտարարել է, որ "Լիբերտադորեսի գավաթի" 2011/2012թթ. մրցաշրջանի շրջանակներում առաջին իսկ հանդիպմանը դուրս չի գա խաղադաշտ, եթե ակումբը իրեն չվերադարձնի կուտակված պարտքը, որը հավաքվել է, երբ ակումբը որոշակի ժամանակ աշխատավարձ չի տվել Դինյոյին:
     Նշենք, որ դեկտեբերի վերջերին բրազիլացի Ռոնալդինյոն նոր պայմանագիր է կնքել "Ֆլամենգոյի" հետ, ըստ որի` գործող պայմանագիրը երկարաձգվել է 1 տարով, իսկ բրազիլացու պարտքերն էլ պետք է վերադարձվեին մինչև հունավրի 9-ը:
     Հավելենք, որ հունվարի 25-ին "Ֆլամենգոն" "Լիբերտադորեսի գավաթի" շրջանակներում հանդիպելու է բոլիվիական "Ռեալ Պոտոսի" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0