Home » 2012 » Հունվար » 19 » Ռոնալդինյոն սեքսուալ հակումներ ունի և ոչ միայն...
17:22
Ռոնալդինյոն սեքսուալ հակումներ ունի և ոչ միայն...
 Ինչպես հայտնում են բրազիլական սպորտային հանդեսները, "Ֆլամենգոյի" աշխարհահռչակ աստղ Ռոնալդինյոն կարող է մոտ օրերս հեռացվել թիմից, քանի որ չի մասնակցում թիմի մարզումներին և անընդհատ խախտում է մարզական ռեժիմը: Ինչպես տեղեկացնում է Extra պարբերականը, բրազիլացի տաղանդավոր խաղացողի վարքը չի գոհացնում թիմի գլխավոր մարզիչ Վանդերլեյ Լուշեմբուրգուին: "Ինչպե՞ս կարող է խաղացողը մարզմանը ներկայանալ սիրուհու կամ էլ ընկերուհու ուղեկցությամբ և ամեն առիթ օգտագործել, որպեսզի հեռու լինի թիմից: Ռոնալդինյոն վերջին շրջանում հենց այդպես է վարվում, ինչն աններելի է: Ես խնդրել եմ ակումբի ղեկավարությունից խիստ պատժամիջոցներ կիրառել սեքսուալ հակումներ ու գերակտիվություն ունեցող խաղացողների նկատմամբ, իսկ Ռոնալդինյոն գլխավորում է այդ խաղացողների ցուցակը",- զայրացած ասել է "Ֆլամենգոյի" գլխավոր մարզիչը:
 Հավելենք, որ Ռոնալդինյոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է ռուսական "Անժին" և իսպանական մի շարք թիմեր, որոնց աննունները դեռևս չեն հստակեցվում:
 Հ.Գ.: Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռևս Լոնդոնի "Չելսին" մարզելու ընթացքում մի քանի անգամ հայտարարել էր, որ բրազիլացու պես խաղացողներն իր հիացմունքին են միշտ արժանանում, այնպես որ գուցե...
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 591 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0