Home » 2011 » Սեպտեմբեր » 19 » Ռոնալդուի համար "Ռեալն" է ամենա-ամենան
08:10
Ռոնալդուի համար "Ռեալն" է ամենա-ամենան
 Մադրիդի "Ռեալի" հարձակվողական ոճի գերգոլահար պորտուգալացի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն գնահատել է կատալոնական "Բարսելոնա" տեղափոխվելու հավանականությունը. այս մասին հաղորդում է AS հանրահայտ հանդեսը: "Ես յուրաքանչյուր ակումբի առաջարկ կդիտարկեմ, բայց "Բարսելոնան" հաստատ վերջին ակումբն է, որտեղ ես կցանկանայի հայտնվել: Ես շատ երջանիկ եմ Մադրիդում և, ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ խաղալ "Ռեալի" կազմում մինչ կարիերայիս ավարտը: "Ռեալն" աշխարհի ամենահարուստ ակումբն է թե պատմությամբ, թե ֆինանսական տեսանկյունից ևս: Մեր թիմը մեծ պատմություն ունի: Բայց նման ակումբը չի կարող երկար ժամանակ մնալ առանց հաղթանակի "Չեմպիոնների լիգայում" և իսպանական "Պրիմերայում": Հուսով եմ, որ այս տարի մեզ վերջապես կհաջողվի հաղթել այդ մրցաշարերում: Մենք ճիշտ ուղու վրա ենք",-հայտարարել է Ռոնալդուն, ով չէր կարող պատկերացնել, որ ընդամենը մի քանի ժամ հետո իր թիմը կարող է պարտվել համեստագույն "Լևանտեին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 565 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0