Home » 2013 » Մարտ » 29 » Ռոնալդուն բռնել է լեգենդի ուղին
08:42
Ռոնալդուն բռնել է լեգենդի ուղին
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի աստղ Քրիշտիանու Ռոնալդուն հավասարվել է կիսապաշտպան Սանտիլյանին իսպանական "Պրիմիերայում" մրցակցի հարկի տակ խփած գոլերի թվով: Չորս ոչ լիարժեք մրցաշրջանների ընթացքում Ռոնալդուն ուղիղ 60 գոլի հեղինակ է դարձել մրցակիցների դաշտերում, այն դեպքում, երբ Սանտիլյանին անհրաժեշտ է եղել 17 տարի: Ինչպես հայտնում է "Արքայական թիմի" պաշտոնական կայքը, Ռոնալդուից դեռևս առաջ են Ուգո Սանչեսը (70 գոլ 7 մրցաշրջանում), Ալֆրեդո դի Ստեֆանոն (71 գոլ 11 մրցաշրջանում) և լեգենդ Ռաուլը (87 գոլ, 16 մրցաշրջանում): Ինչպես երևում է, Ռոնալդուն կարող է դառնալ մադրիդյան թիմի իսկական լեգենդը, եթե շարունակի այսպիսի արդյունավետություն ցուցադրել մրցակիցների հարկի տակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 375 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0