Home » 2011 » Նոյեմբեր » 5 » Ռոնալդուն հերթական մրցանակն է նվաճել
23:29
Ռոնալդուն հերթական մրցանակն է նվաճել
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գերհարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ արժանացել "Ոսկե խաղակոշիկ" մրցանակին, որը տրվում է Եվրոպայի լավագույն ռմբարկուին: Պատվավոր մրցանակը պորտուգալացուն հանձնեց "Արքայական ակումբի" կենդանի լեգենդը` անձամբ Ալֆրեդո Դի Ստեֆանոն:
  "Անհատական մրցանակ ստանալը հրաշալի է, սակայն ինձ համար շատ ավելի կարևոր են թիմային տիտղոսները: Առանց խաղընկերներիս օգնության ես չէի կարող հասնել նման հաջողության",-Ռոնալդուի խոսքերը մեջբերել է UEFA.com կայքը:
  Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն դարձել էր 40 գոլի հեղինակ: 2-րդ տեղում աշխարհի 2010թ.-ի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին էր 32 գոլով, իսկ 3-րդ տեղը կիսել են Անտոնիո դի Նատալեն և Մարիո Գոմեսը 28-ական գոլով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 360 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0