Home » 2011 » Դեկտեմբեր » 18 » Ռոնալդուն զբաղվա՞ծ է բերաններ փակելով
14:47
Ռոնալդուն զբաղվա՞ծ է բերաններ փակելով

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում "Սևիլիային" 6-2 հաշվով հաղթելուց հետո, Մադրիդի "Ռեալի" առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն, ով հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իր գոլային խելահեղ արդյունավետությունը բոլոր քննադատներին արժանի պատասխան է համարել: Հիշեցնենք, որ "Սուպեր Կլասիկոյում" կրած պարտության համար շատերը մեղադրում էին հենց Ռոնալդուին: "Կարծում եմ' խփածս գոլերով փակեցի բոլոր քննադատների բերանները, սակայն դա ինձ համար կարևոր չէ. վաղուց սովորել եմ նման վիճակների: Ես պարզապես կենտրոնանում եմ իմ և թիմի խաղի վրա, ու ինձ ընդհանրապես չեն անհանգստացնում ավելորդ խոսակցությունները: Ինձ քննադատողները գուցե ֆուտբոլից բան չեն հասկանում",-Ռոնալդուի խոսքերը մեջբերում է իսպանական Marca հանդեսը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0