Home » 2011 » Դեկտեմբեր » 11 » Ռոսսել. "Ռեալին" մի լավ ծեծ տվեցինք"
09:35
Ռոսսել. "Ռեալին" մի լավ ծեծ տվեցինք"
"Կապտանռնագույնների" նախագահ Սանդրո Ռոսսելը գոհ է մնացել "ԷԼ-Կլասիկոյում" իր թիմի ցուցադրած խաղից ու տոնած հաղթանակից: "Դա շատ լավ առաջընթաց էր, բայց կարծում եմ, որ մենք նաև մի լավ ծեծ տվինք հակառակորդին: Մենք պետք է հպարտանանք այս թիմով, որի գլխավոր մարզչի ջանքերով այսօր ունենք նման արդյունք, այն էլ հզոր մրցակցի դեմ խաղում: Մեր խաղը ֆուտբոլային ստեղծագործություն է: Միշտ հաճելի է նախագահել այս ակումբը, բայց այսօր իսկապես հպարտ եմ, որ "Բարսելոնայի" նախագահն եմ: Իհարկե, միշտ դժվար է արագորեն նպատակներ իրականացնելը, սակայն մենք իրականացնում ենք բոլորի նպատակը` հաղթել, հաղթել, հաղթել: Սա պատահականություն չէ հաստատ: Մեր թիմի կիսապաշտպանությունը լավագույնն է աշխարհում և կշարունակի այդպիսին մնալ դեռևս երկար տարիներ: Ես ցանկանում եմ շնորհավորել ֆուտբոլասերներին "Բարսելոնայի" այս հաղթանակի կապակցությամբ",- Ռոսսելի խոսքերն է մեջբերել իսպանական LaSexta պարբերականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0