Home » 2011 » Հուլիս » 29 » Ռոսսին ոչ մի տեղ չի գնա
23:52
Ռոսսին ոչ մի տեղ չի գնա

Իսպանական "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսին այս ամռանը չի լքի իր ներկայիս ակումբը. այս մասին մամուլի ներկայացուցիչներին տեղեկացրել է ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն: "Ես հենց նոր Իսպանիայից եմ ժամանել: Բոլորը կարող են հանգիստ լինել. Սանտի Կասորլային վաճառելուց հետո "Վիլյառեալը" մտադիր չէ հրաժեշտ տալ նաև Ռոսսիին: Միայն այդ տեղափոխությամբ ակումբը լուծեց իր ֆինանսական խնդիրները: Ասեմ նաև, որ Ռոսսին ցանկանում էր խաղալ "Յուվենթուսում", բայց մենք հասկանում ենք նաև "Վիլյառեալի" նախագահի դիրքորոշումն այս հարցում",-Ռոսսիի գործակալի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport պարբերականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոսսին կարող է այս ամռանը տեղափոխվել "Յուվենթուս":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 483 | Added by: Hartsat | Tags: Սանտի Կասորլա, La Gazzetta dello Sport, ակումբ, խնդիր, իտալացի, Իսպանիա, Յուվենթուս, Վիլյառեալ, գործակալ, Ջուզեպպե Ռոսսի | Rating: 5.0/1
Total comments: 0