Home » 2012 » Հունվար » 18 » Ռուբեն Հայրապետյան. "Հայաստան - Իտալիա հանդիպումը կկայանա Հրազդան մարզդաշատում"
11:58
Ռուբեն Հայրապետյան. "Հայաստան - Իտալիա հանդիպումը կկայանա Հրազդան մարզդաշատում"
 ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, հեղինակավոր Facebook.com սոցիալական կայքի իր էջում պատասխանելով երկրպագուների հարցերին, նշել է, որ Հրազդան մարզադաշտի հետ կապված հարցը դրական լուծում է ստացել: ՀՖՖ նախագահը գրել է. "Ես կարծում եմ, որ Հրազդան մարզադաշտի հարցը փակված է: Եղանակի բացվելուն պես մենք պատրաստվելու ենք վերակառուցել մարզադաշտը և պատրաստել այն Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Հայաստան - Իտալիա խաղին":
     Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հրազդան մարզադաշտի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ որոշում էր կայացվել մարզադաշտի տարհանման գոտում առևտրի կենտրոն կառուցել, որի պատճառով հայ ֆուտբոլասերները բողոքի ցույցեր էին կազմակերպել:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 786 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1