Home » 2011 » Դեկտեմբեր » 16 » Ռուդ վան Նիսթելռոյը ճանաչվել է տասնամյակի լավագույն ռմբարկու
12:46
Ռուդ վան Նիսթելռոյը ճանաչվել է տասնամյակի լավագույն ռմբարկու
 Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2001-2010թթ. լավագույն ռմբարկուների վարկանիշը, որը կազմելիս հաշվի են առնվել միայն այն գոլերը, որոնք ֆուտբոլիստները խփել են միջազգային մրցաշարերում: Առաջին հորիզոնականում է հայտնվել անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և իսպանական Մադրիդի "Ռեալի" նախկին հարձակվող Ռուդ Վան Նիստելռոյը, ով այժմ հանդես է գալիս իսպանական "Մալագայի" կազմում: Հոլանդացին միայն մեկ գնդակով է գերազանցել ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրիին: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախորդ տասնամյակի լավագույն ռմբարկուների 20-յակը.

1) Ռուդ վան Նիսթելռոյ (Հոլանդիա) 86 գնդակ

2) Թիերի Անրի (Ֆրանսիա) 85

3) Դիդյե Դրոգբա (Կոտ դ'Իվուար) 83

4) Միրոսլավ Քլոզե (Գերմանիա) 81

5) Սամուել Էտո'Օ (Կամերուն) 79

6) Ամադո (Անգոլա) 79

7) Դիմիտար Բերբատով (Բուլղարիա) 71

8) Ռաուլ Գոնսալես Բլանկո (Իսպանիա) 71

9) Դավիդ Վիլյա (Իսպանիա) 68

10) Անդրեյ Շևչենկո (Ուկրաինա) 68

11) Ալեքսանդր Ֆրայ (Շվեյցարիա) 63

12) Հենրիկ Լարսոն (Շվեդիա) 61

13) Յոնդար Թոմասոն (Դանիա) 59

14) Բորգետի (Մեքսիկա) 58

15) Ադրիանո (Բրազիլիա) 58

16) Միխաիլ Բալաք (Գերմանիա) 57

17) Լուիս Ֆաբիանո (Բրազիլիա) 57

18) Սթիվեն Ջերարդ (Անգլիա) 57

19) Ֆիլիպո Ինձագի (Իտալիա) 57

20) Յան Կոլեր (Չեխիա) 56
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1