Home » 2012 » Հունվար » 15 » Ռունին 11 մետրանոց չի կարողանում իրացնել
08:36
Ռունին 11 մետրանոց չի կարողանում իրացնել
 Անգլիական "Պրեմիեր լիգայի" 21-րդ տուրի շրջանակներում կայացած "Բոլթոնի" հետ հանդիպման ժամանակ (Խմբ. այդ հանդիպումն ավարտվել է "մանկունիացիների" համոզիչ հաղթանակով` 3-0 հաշվով) "Կարմիր սատանաների" գլխավոր աստղը` անգլիացի տաղանդաշատ հարձակվող Ուեյն Ռունին, չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը, որը նշանակվել էր, երբ խաղի հաշիվը դեռևս 0-0 էր:
  Ինչպես պարզվում է` սա Ուեյն Ռունիի արդեն 4-րդ վրիպումն էր 11 մետրանոցից Անգլիայի առաջնության վերջին 8 հանդիպումների ընթացքում, իսկ ահա մեկ անգամ էլ Ռունին չի կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը Անգլիայի գավաթի խաղարկությունում:
  Հավելենք, որ այս մրցաշրջանում "Պրեմիեր լիգայում" Ռունին մասնակցել է 19 հանդիպման` դառնալով 13 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 5