Home » 2012 » Հունվար » 3 » Ռունին երևի շարք կվերադառնա
15:43
Ռունին երևի շարք կվերադառնա
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է այն ինֆորմացիան, որ վաղը "Նյուքասլի" հետ կայանալիք խաղում ինքը հույսը դնելու է բրիտանացի արագավազ հարձակվող Ուեյն Ռունիի վրա, ով նոր է սկսել մարզվել ավելի վաղ ստացած վնասվածքից հետո:
     Նշենք, որ "Պրեմիեր լիգայի" նախորդ տուրի շրջանակներում "Բլեքբեռնի" հետ կայացած խաղում, որն ավարտվել է "մանկունյացիների" 2-3 հաշվով պարտությամբ, շոտլանդացի մասնագետը Ռունիին նույնիսկ չէր էլ հայտավորել թիմի կազմում:
     Հավելենք, որ բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը և The Guardian պարբերականը հաղորդում են, որ "Նյուքասլի" հետ կայանալիք խաղում բացի Ռունիից շատ հավանական է, որ խաղադաշտում կհայտնվեն պաշտպան Ռիո Ֆերդինանդը և կիսապաշտպան Ռայան Գիգզը, ովքեր դեռևս վերջնականապես չեն էլ ապաքինվել ստացած վնասվածքներից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0