Home » 2011 » Հոկտեմբեր » 19 » Ռուսները չեն խաղա լեհերի դեմ
08:00
Ռուսները չեն խաղա լեհերի դեմ
Ինչպես հայտնում են լեհական մարզական թերթերը, Ռուսաստանի ազգային հավաքականը հրաժարվել է նոյեմբերի 15-ին ընկերական հանդիպում անցկացնել ԵՎՐՈ 2012-ի կազմակերպիչ երկրի՝ Լեհաստանի հետ: Նշվում է, որ հանդիպումը պետք է անցկացվեր Պոզնանում, սակայն Դիկ Ադվոկատի թիմը որոշել է ստուգողական հանդիպում անցկացնել այլ մրցակցի հետ:
Այժմ թեկնածուները երկուսն են՝ Շոտլանդիա կամ Հունգարիա, իսկ ահա Լեհաստանի հավաքականը նոյեմբերի 11-ին ընկերական հանդիպում է կանցկացնի Իտալիայի ընտրանու հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0