Home » 2011 » Դեկտեմբեր » 20 » Ռոյ Քին. "Առանց ինձ նման ֆուտբոլիստների Ֆերգյուսոնն այսպիսի հաջողությունների չէր հասնի"
16:04
Ռոյ Քին. "Առանց ինձ նման ֆուտբոլիստների Ֆերգյուսոնն այսպիսի հաջողությունների չէր հասնի"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդիի" էքս-ավագ և կենտրոնական կիսապաշտպան Ռոյ Քինը հայտարարել է, որ Ֆերգյուսոնի նկատմամբ որևէ ատելություն չի զգում` չնայած շոտլանդացի մասնագետի սխալ քայլերին: Հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը մեջբերում է Քինի խոսքերը. "Առանց այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսին ես եմ, Ֆերգյուսոնը չէր հասնի այսպիսի հաջողությունների: Չպետք է մոռանալ, որ իմ ժամանակի բոլոր ֆուտբոլիստները, ովքեր պաշտպանում էին "Մանչեսթեր Յունայթեդի" գույները, դա անում էին առանց խնայելու իրենց և իրենց առողջությունը: Շատերը կարծում էին, թե Ֆերգյուսոնը դժվարին պահերին ինձ սատարում է, սակայն դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Մի անգամ նա վռնդել է ինձ ակումբից Կեյրուշի հետ տարաձայնությւոն ունենալու համար: Ի հակառակ այս ամենին` ես որևէ ատելություն չեմ զգում ինչպես Ֆերգյուսոնի, այնպես էլ "Մանչեսթեր Յունայթեդի" նկատմամբ, քանի որ ես միշտ էլ ուրախություն եմ ապրել, երբ խաղադաշտ եմ դուրս եկել "Մանչեսթեր Յունայթեդի" մարզաշապիկով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0