Home » 2011 » Նոյեմբեր » 7 » Ռաֆայել վան դեր Վարտ. "Մենք "Պրեմիեր լիգայում" կարող ենք հանգրվանել 2-րդ հորզիոնականում"
23:05
Ռաֆայել վան դեր Վարտ. "Մենք "Պրեմիեր լիգայում" կարող ենք հանգրվանել 2-րդ հորզիոնականում"
 Անգլիական "Տոտենհեմի" հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը հայտարարել է, որ իր համար արդեն հարազատ դարձած "Տոտենհեմն" անգլիական "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակում կարող է հանգրվանել 2-րդ հորիզոնականում` ետ մնալով միայն "Մանչեսթեր Սիթիից": Բրիտանական հեղինակավոր The People պարբերականը մեջբերում է հոլանդացի կիսապաշտպանի խոսքերը. "Նախորդ մրցաշրջանում մենք կարող էինք ավելիին հասնել` հանգրվանելով լավագույն քառյակում: Մրցաշրջանի սկզբում մենք շատ էներգիա կորցրեցինք, որի պատճառով նախորդ տարվա վերջում բավականին խաղեր ձախողեցինք: Հիմա, կարծում եմ, որ մենք կարող ենք Անգլիայում լինել երկրորդը, իհարկե "Մանչեսթեր Սիթիից" հետո: Նրանք անհավանականորեն ուժեղ են այս մրցաշրջանում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 6