Home » 2011 » Հունիս » 23 » Ռաֆայել Վարանը տեղափոխվում է "Ռեալ Մադրիդ"
11:45
Ռաֆայել Վարանը տեղափոխվում է "Ռեալ Մադրիդ"
Ֆրանսիացի 18-ամյա տաղանդաշատ պաշտպանին եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցները ուղարկում էին ամենաուժեղ ակումբներ, սակայն առաջին պլանում էին "Մանչեսթեր Յունայթեդն" ու "Ռեալը": Այն բանից հետո, ինչ "Յունայթեդը" գնեց անգլիացի 19-ամյա պաշտպան Ֆիլ Ջոնսին, պարզ էր, որ ևս մեկ պաշտպան Ֆերգյուսոնը, ամեն դեպքում, չի գնի: "Լանսի" 18-ամյա պաշտպանը մեծ ճանաչում ունի Ֆրանսիայում, և դա չէր վրիպել մադրիդյան հսկայի տեսադաշտից: Շուրջ երկու ամիս առաջ Վարանը եղել էր Մադրիդում, և, ինչպես հաղորդում է ֆուտբոլիստի գործակալը, նա նշել է, որ նման հնարավորությունը ձեռքից բաց թողնել պարզապես չի կարելի: Սպասվում է, որ Վարանը օրերս պայմանագիր կստորագրի "Ռեալի" հետ, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 10 միլիոն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 3