Home » 2012 » Ապրիլ » 28 » Ռաուլ. "Գվարդիոլան լավ գիտի իր անելիքը"
08:30
Ռաուլ. "Գվարդիոլան լավ գիտի իր անելիքը"
 Գերմանական "Շալկեի" իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլը, լսելով Պեպ Գվարդիոլայի հրաժարականի մասին լուրերը, բավական հետաքրքիր կերպով է մեկնաբանել տեղի ունեցածը։ Իսպանացին նշել է, որ Պեպ Գվարդիոլան ոչ թե հոգնել է ֆուտբոլից, այլ ուղղակի ցանկանում է հանգստանալ "Բարսելոնայից", որն անընդհատ մամուլի ուշադրության կենտրոնում է գտնվում։ "Կարծում եմ՝ իմ լավ ընկեր Խոսեպ Գվարդիոլան լավ գիտի, թե ինչ որոշում է կայացրել։ Նա կարող է իր հանգիստը վայելել ամենուր, անգամ Իսպանիայից հեռու՝ Քաթարում, որտեղ ժամանակին խաղացել է",- ասել է Ռաուլը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 559 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0