Home » 2011 » Հունիս » 27 » Ռաուլ Մերյելեշը հնարավոր է հեռանա
10:14
Ռաուլ Մերյելեշը հնարավոր է հեռանա
Պորտուգալացի հենակետային կիսապաշտպանը, ով անցած ամռանը տեղափոխվեց "Լիվերպուլ" և "Կարմիրների" երկրպագուների կողմից ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ, հնարավոր է հեռանա "Լիվերպուլից"՝ թիմի ֆինանսական խնդիրների պատճառով: Բանն այն է, որ Մերյելեշը "Լիվերպուլ" էր տեղափոխվել ավելի ցածր աշխատավարձով, քան նա վաստակում էր "Պորտուում": Ֆուտբոլիստը շատ էր ցանկանում խաղալ Պրեմիեր Լիգայում, իսկ "Լիվերպուլի" նախկին սեփականատերերը խոստացել էին ավելի բարելավված պայմանագիր առաջին մրցաշրջանից հետո, ինչը, սակայն, հրաժարվել են կատարել նոր սեփականատերերը:
Մերյելեշի հետ բանակցությունները մտել են փակուղի, և պորտուգալացին հնարավոր է հայտնվի "Յուվենթուսում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0