Home » 2012 » Ապրիլ » 30 » Ռաուլ. "Միշտ կկարոտեմ մարզաշապիկիս գույները"
09:54
Ռաուլ. "Միշտ կկարոտեմ մարզաշապիկիս գույները"
 Գերմանական "Շալկեի" իսպանացի ռմբարկու Ռաուլն անցած շաբաթ օրը վերջին հանդիպումն անցկացրեց Գելզենկիրխենի թիմի կազմում սեփական հանդիսատեսի ներկայությամբ։ Թիմը կարողացավ 4-0 հաշվով առավելության հասնել "Հերտայի" նկատմամբ, իսկ Ռաուլը դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղինակ։ "Այս երկու տարվա ընթացքում ես ինձ այստեղ զգում էի ինչպես տանը։ Հիանալի փորձ էր։ Ես կշարունակեմ ֆուտբոլ խաղալ, սակայն ոչ այսքան բարձր որակի, քանի որ հստակորեն որոշել եմ մեկնել Քաթար։ Կարող եմ վստահորեն ասել, որ սպիտակ-կապույտ գույնի մարզաշապիկը ես միշտ կկարոտեմ",- ասել է 34-ամյա իսպանացի ֆուտբոլիստը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0