Home » 2011 » Մայիս » 19 » Ռաուլի վերադարձն ավելի հավանական է դառնում
06:40
Ռաուլի վերադարձն ավելի հավանական է դառնում
Հանրահայտ AS պարբերականի լրագրողի հետ զրույցի ժամանակ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի բացառել, որ տևական ընդմիջումից հետո, ազգային հավաքական կարող է վերադառնալ "Կարմի ֆուրիայի" երկարամյա առաջատար Ռաուլը:
33-ամյա Ռաուլն Իսպանիայի ազգային հավաքականի մարզաշապիկով վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հեռավոր 2006թ.-ի սեպտեմբերին:
"Անշուշտ, Ռաուլը կարող է հավաքական վերադառնալ, քանի որ նա թիմային ֆուտբոլիստ է, իսկ Իսպանիայի սահմաններից դուրս նրա ելույթները կարող են օգուտ բերել մեզ: Ընդհանուր առմամբ, Ռաուլն իսկական օրինակ է բոլոր ֆուտբոլիստների համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1