Home » 2011 » Հուլիս » 15 » Ռաուլը հաղթեց Ռոբերտո Կառլոսին
16:02
Ռաուլը հաղթեց Ռոբերտո Կառլոսին
 Երեկ գելզենկիրխենյան "Շալկե 04"-ը կենդանի լեգենդ Ռաուլի գլխավորությամբ ընկերական հանդիպում անցկացրեց ռուսական Մախաչկալայի "Անժիի" հետ, որը գլխավորում է Ռոբերտո Կառլոսը: Հանդիպումը երկու կողմերի համար էլ կենտրոնական էր. երկու ակումբներն էլ պատրաստվում էին նոր մրցաշրջանին: Մադրիդի "Ռեալի" էքս-ֆուտբոլիստներ Ռաուլն ու Կառլոսը խաղի մեկնարկային րոպեներից գտնվում էին խաղադաշտում: Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով գերմանացիների հաղթականով: Հանդիպման ժամանակ "Անժիից" 30-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հոլենդան, իսկ ահա "Շալկեից" գոլի հեղինակներ են դարձել Հունտելարը, Հեգերը և Մորավեկը համապատասխանաբար 7-րդ, 60-րդ և 88-րդ րոպեներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Tags: Հունտելար, Ռոբերտո Կառլոս, Շալկե 04, ընկերական հանդիպում, Մադրիդի Ռեալ, Ռաուլ, Մախաչկալայի Անժի, Մորավեկ, Հոլենդա, Հեգեր | Rating: 5.0/2
Total comments: 0