Home » 2011 » Հուլիս » 8 » "Ռասինգը" հայտնվել է սնանկացման եզրին
20:32
"Ռասինգը" հայտնվել է սնանկացման եզրին
 Իսպանական Սանտանդերի ներկայացուցիչ "Ռասինգի" ղեկավարությունը դիմել է քաղաքացիական դատարանին սնանկ ճանաչվելու կապակցությամբ, քանի որ ակումբը ներկայիս դրությամբ ունի շուրջ 48 մլն եվրոյի արտաքին պարտք: Բրիտանական Reuters լրատվամիջոցը մեջբերում է իսպանական ակումբի նախագահ Ֆրանսեսկ Պերնիայի խոսքերը. "Շատ դժվար է այս ամենը բացատրել ակումբի ֆուտբոլիստներին և աշխատակիցներին: Մենք հույս ունենք, որ կկարողանանք խույս տալ այնպիսի խնդիրներից, ինչպիսին է "Սեգունդայում" հայտնվելը և խաղամակարդակի իջեցումը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 416 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0