Home » 2011 » Մայիս » 24 » Ռայան Գիգզը սկանդալի կենտրոնում է
16:42
Ռայան Գիգզը սկանդալի կենտրոնում է
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" կենդանի լեգենդն աչքի է ընկնում ոչ միայն ֆուտբոլային խաղադաշտում: Վերջերս բրիտանացի պապարացցիները Գիգզին տեսել են ուելսցի հայտնի մոդելներից մեկի հետ, և անգլիական ԶԼՄ-ները հերթական անգամ սկանդալային հոդվածներով հեղեղում են ողջ Բրիտանիան: Այսօր Գիգզը բաց է թողել "Յունայթեդի" ամենօրյա մարզումը, սակայն այդ միայն այն բանի պատճառով, որ Ֆերգյուսոնը նրան հանգիստ է տվել: Բացի Գիգզից մարզմանը ներկա չեն եղել Սքոուլզը, վան դեր Սարը, Ռաֆայելը և Բերբատովը:
   Այս միջադեպը անկասկած կազդի խաղացողի հոգեվիճակի վրա, և հերթական անգամ ԶԼՄ-ները լարվածության մեջ կպահեն ֆուտբոլիստին և նրա ընտանիքին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 2