Home » 2012 » Նոյեմբեր » 9 » "Ռեալի" երիտասարդ աստղը "Զենիթի" ուշադրության կենտրոնում
00:59
"Ռեալի" երիտասարդ աստղը "Զենիթի" ուշադրության կենտրոնում
 Մադրիդի "Ռեալի" ռուս եզրային կիսապաշտպան Դենիս Չերիշևը Սանկտ-Պետերբուրգի "Զենիթի" ուշադրության կենտորնում է: Մասնավորապես այս տեղափոխությամբ հետաքրքրված է անձամբ Լուչանո Սպալլետտին` ռուսական թիմի գլխավոր մարզիչը: Տարածված այս տեղեկությունը շատ արագ հերքել է հենց խաղացողը. "Այս պահին մենք դեռևս պաշտոնական առաջարկություն չենք ստացել, այդ իսկ պատճառով պետք չէ ոչնչում շտապել: Շատ հաճելի է, որ "Զենիթը" լրջորեն հետաքրքրվում է իմ ծառայություններով, բայց այս պահին ես "Կաստիլյայի"` Մադրիդի "Ռեալի" երիտասարդական թիմի խաղացող եմ",- ասել է Դենիսը: 
   Հիշեցնենք նաև, որ ներկայումս "Ռեալի" երիտասարդական թիմում մշտապես խաղային պրակտիկա ունեցող Դենիս Չերիշևը օրերս ընդգրկվել էր Ռուսաստանի ազգային հավաքականի ընդլայնված հայտացուցակում: Ֆուտբոլիստին թիմ է հրավիրել Ֆաբիո Կապելլոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: Քրիստինա | Rating: 5.0/1
Total comments: 0