Home » 2011 » Հուլիս » 9 » "Ռեալը" և "Չելսին" մոտ են Պաստորեին ձեռք բերելուն
12:15
"Ռեալը" և "Չելսին" մոտ են Պաստորեին ձեռք բերելուն
 Իտալական "Պալերմոյի" նախագահ Մաուրիցիո Ձամպարինին հայտարարել է, որ Մադրիդի "Ռեալը" և Լոնդոնի "Չելսին" ունեն ամենամեծ հնարավորությունը Խավյեր Պաստորեին ձեռք բերելու համար: Ձամպարինին նշել է նաև, որ կան այլ ակումբներ, որոնք նույնպես ցանկանում են ձեռք բերել Պաստորեին:
Հ.Գ.: Բազմիցս ենք կարդացել, թե ինչպես է Ձամպարինին խոսում Պաստորեի վաճառքի մասին, սակայն չենք հիշում մեկ դեպք, երբ "Պալերմոյի" նախագահը խոսեր Պաստորեին թիմում պահելու մասին, ինչը ցավալի է: Ֆուտբոլային Եվրոպան գնալով վերածվում է մի քանի ակումբների հիերարխիայի, որոնք ունեն մեծ գումարներ և իրենց թույլ են տալիս, մեղմ ասած, ամեն ինչ: Չգիտենք՝ դուք ինչպես եք վերաբերում այս հարցերին, սակայն հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքը, որը կարող եք թողնել նորության քննարկումների բաժնում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0