Home » 2011 » Հուլիս » 16 » "Ռեալը" հետաքրքրված է Ռոբին վան Պերսիով
10:59
"Ռեալը" հետաքրքրված է Ռոբին վան Պերսիով
"Արքայական ակումբն" աչք է դրել Լոնդոնի "Արսենալի" և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսիի վրա: Ինչպես հաղորդում է Caught Offside պարբերականը, մադրիդցիները 27-ամյա հարձակվողի համար պատրաստ են վճարել 30 միլիոն եվրո: Նշենք նաև, որ Ժոզե Մոուրինյոն օրերս հայտարարել էր, որ իր թիմին լավ հարձակվող է անհրաժեշտ:
Հավելենք, որ վան Պերսին Անգլիայի առաջնության 2010/11թթ. մրցաշրջանում անց է կացրել 33 հանդիպում, խփել 22 գնդակ և կատարել 8 գոլային փոխանցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 506 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0