Home » 2012 » Ապրիլ » 6 » "Ռեալը" հետաքրքրվում է Գուարինով
07:51
"Ռեալը" հետաքրքրվում է Գուարինով
 Ըստ իսպանական հայտնի Marca հանդեսի՝ Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը որոշել է առաջ անցնել իտալական "Ինտերից" ու չսպասել մինչև ամառ հարձակվողական ոճի տաղանդավոր կիսապաշտպան Ֆրեդդի Գուարինի տրանսֆերը գնելու համար, ով թեև խաղում է "ներաձուրիների" կազմում, սակայն պատկանում է պորտուգալական "Պորտուին": "Գալակտիկոսները" համաձայն են պորտուգալական կողմին արդեն հիմա վճարել տարանսֆերի համար պահանջվելիք 13.5 մլն եվրո գումարը:
    Հավելենք, որ Ֆեդդի Գուարինն "Ինտերում" է հայտնվել այս տարվա ձմռանը, սակայն վնասվածքի պատճառով մինչև հիմա չէր խաղում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0