Home » 2012 » Ապրիլ » 1 » "Ռեալը" ջարդեց մրցակցին հոբելյանական 100-րդ գոլով
08:44
"Ռեալը" ջարդեց մրցակցին հոբելյանական 100-րդ գոլով
 Իսպանական "Լա Լիգայի" 30-րդ տուրում մրցակցի հարկի տակ 5-1 խոշոր հաշվով հաղթելով "Օսասունային"՝ Մադրիդի "Ռեալի" ֆուտբոլիստներն այս մրցաշրջանում խփեցին իրենց 100-րդ գնդակն Իսպանիայի այս տարվա առաջնությունում: Խաղի հաշիվն առաջին կեսում բացեց "Արքայական թիմի" ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, իսկ հետագայում դուբլի հեղինակ դարձան Քրիշտիանու Ռոնալդուն և Գոնզալո Հիգուայինը:
    Հարկ է նշել, որ այս մրցաշրջանում "Լա Լիգայում" Ռոնալդուն արդեն 37 գոլի հեղինակ է դարձել, իսկ ահա Հիգուայինն ու Բենզեման միասին խփել են նույնքան, որքան պորտուգալացի ռմբարկուն՝ 37 գնդակ (20 գոլ Հիգուայինը, 17 գոլ Բենզեման):

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 579 | Added by: Hartsat | Rating: 5.0/4
Total comments: 0