Home » 2012 » Ապրիլ » 22 » "Ռեալը" կգնի՞ երիտասարդ պաշտպանին
11:00
"Ռեալը" կգնի՞ երիտասարդ պաշտպանին
 Ինչպես նշում են մադրիդյան հայտնի մարզական պարբերականները, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մազիչ Ժոզե Մոուրինյոն կփորձի այս ամռանը թիմն ուժեղացնել արագավազ աջ պաշտպանով, քանի որ Ալվարո Արբելոան չի կարողանում երիտասարդական ավյունով մի ամբողջ խաղ անցկացնել և հաճախ չի հասցնում մրցակցի երիտասարդ եզրայինների հետևից։ Պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել անգլիական "Մանչեսթեր Սիթիի" երիտասարդ պաշտպան Միկա Ռիչարդսին, ով կարողանում է նաև կենտրոնական պաշտպանի դերում հանդես գալ։
   Բացի այդ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրվում է նաև մի քանի երիտասարդների ծառայություններով, որոնց անունները դեռևս հայտնի չեն մամուլին։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0