Home » 2012 » Ապրիլ » 16 » "Ռեալը" կրկին հետաքրքրվում է խաղացողներով
22:35
"Ռեալը" կրկին հետաքրքրվում է խաղացողներով
 Ինչպես նշում են իսպանական հայտնի լրատվամիջոցները, Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը ցանկանում է գնել իտալական "Միլանի" գանացի աժդահա կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգին: Գանայի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանն իր վրա է բևեռել "Արքայական ակումբի" ղեկավարների ուշադրությունը "Չեմպիոնների լիգայում" ունեցած մրցելույթների ընթացքում: Հարկ է նշել, որ "ռոսսոներիները" իրենց առաջատար խաղացողի համար պահանջում են ավելի քան 20 մլն եվրո:
    Հավելենք, որ բացի Բոատենգից մադրիդցիները հետաքրքրվում են "Սարագոսայի" դարպասապահ Ռոբերտո Հիմենեսի ծառայություններով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: Hartsat | Rating: 3.0/2
Total comments: 0