Home » 2012 » Ապրիլ » 12 » "Ռեալը" կշարունակի համալրվել
23:56
"Ռեալը" կշարունակի համալրվել
 Մադրիդի "Ռեալը" շարունակում է սելեկցիոն աշխատանքներ տանել և պատրաստվում է գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ ոչ միայն վաճառել իրեն այլևս ոչ պետքական խաղացողներին, այլև նրանց փոխարեն գնել նորերին. այս մասին հայտնում է իսպանական հանրահայտ AS հանդեսը: Ներկայումս մադրիդցիները լրջորեն հետաքրքրվում են Բիլբաոյի "Ատլետիկի" ունիվերսալ պաշտպան Խավի Մարտինեսի ծառայություններով, բացի այդ դեմ չեն իրենց շարքերը համալրել նաև "Ռեալ Սոսյեդադի" երիտասարդ խաղացող Ռուբեն Պարդոյով: Ըստ հայտնի մարզական հանդեսի՝ "Ատլետիկը" պատրաստ է իր խաղացողին տրամադրել "Արքայական ակումբին", եթե վերջինս գնի 19-ամյա Ռուբեն Պարդոյին և վարձավճարային հիմունքներով տրամադրի իրեն:
    Հավելենք, որ Իսպանիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա առաջատարի տրանսֆերը գնահատվում է մոտ 8 մլն եվրոյով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 610 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0