Home » 2012 » Հունվար » 28 » "Ռեալը" պատրաստ է գնելու Շվայնշտայգերին
18:42
"Ռեալը" պատրաստ է գնելու Շվայնշտայգերին
 Ինչպես հայտնում են գերմանական մարզական հայտնի պարբերականները, Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը լրջորեն հետաքրքրված է "Բունդեսլիգայի" առաջատար Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի խաղացող Բաստիան Շվայնշտայգերի ձեռքբերմամբ: Ինչպես հայտնում է Blind պարբերականը, մադրիդցիներն իրենց մյունխենցի գործընկերներին առաջարկում են այդ տրանսֆերի կայացման երկու հետաքրքիր տարբերակ. Բաստիան Շվայնշտայգերի փոխարեն պատրաստ են հրաժարվել Լասսանա Դիարրայից և 20 մլն եվրոյից, կամ էլ կհրաժարվեն Նուրի Շահինից և 14 մլն եվրոյից: Այժմ որոշում կայացնելու հերթը "Բավարիայինն" է, որը պատրաստվում է ոչ թե առաջատարներ վաճառել, այլ հայտնի ֆուտբոլիստներ գնել` փորձելով նվաճել ողջ Եվրոպան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0