Home » 2011 » Հուլիս » 3 » "Ռեալը" վաճառում է իր ապագա աստղին
20:12
"Ռեալը" վաճառում է իր ապագա աստղին

 Մադրիդի "Ռեալը" համաձայնության է եկել "Խետաֆեի" հետ և այսուհետ իր երիտասարդ խաղացողնեից մեկը՝ Պաբլո Սարաբիան, ում համարում են "Արքայական" թիմի մերօրյա Ռաուլ Գոնսալես Բլանկո, կխաղա հենց արվարձանային թիմի կազմում: "Խետաֆեն" Սարաբիայի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել՝ "Արքայական թիմին" շուրջ 3 մլն եվրո վճարելով:
Ինչպես նշում են իսպանական ԶԼՄ-ները, Մոուրինյոն մեծ հույսեր է կապում 19-ամյա խաղացողի հետ, այդիսկ պատճառով խնդրել է ակումբի ղեկավարներին համաձայնագրում ներառել մի կետ, ըստ որի նույնքան գումարով ցանկացած ժամանակ "Ռեալը" կարող է գնել իր տաղանդավոր սանին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 547 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1