Home » 2011 » Նոյեմբեր » 15 » "Ռեալը" կփոխի իր տրանսֆերային քաղաքականությունը
17:53
"Ռեալը" կփոխի իր տրանսֆերային քաղաքականությունը
Իսպանական հայտնի Marca պարբերականը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" ղեկավարները որոշել է փոխել "Արքայական թիմի" տրանսֆերային քաղաքականությունը. նրանք պատրաստվում են հրաժարվել թանկ ֆուտբոլիստներ ձեռք բերելուց: "Արքայական ակումբի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և իր աշխատակազմի անդամները որոշել են ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր երիտասարդ են և արդեն հասցրել են իրենց դրսևորել բարձր մակարդակով: Նրանք եկել են այն եզրակացության, որ ավելի լավ է 30 մլն վճարել երիտասարդ, տաղանդավոր, 18-20 տարեկան խաղացողի համար, քան 70 մլն վճարել 28 տարեկան կայացած ֆուտբոլիստի համար:
Հաղորդվում է, որ իսպանական ակումբի գնացուցակում են հայտնվել բելգիացի Էդեն Ազարը, անգլիացի Ջեկ Ուիլշերը և իսպանացի Իկեր Մունիայինը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 527 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0